00:00:00

ԱՄՆ-ում կապիկի ծաղիկը մոտ ժամանակներս չի անհետանա․ փորձագետներ

23:04, 01 հոկտեմբեր 2022 Առողջություն

ԱՄՆ առողջապահական ոլորտի որոշ ներկայացուցիչներ խոստովանել են, որ կապիկի ծաղիկը մոտ ժամանակներս չի անհետանա։

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները հայտարարել են, որ հիվանդության տարածումը դանդաղում է, բայց վիրուսն այնքան տարածված է, որ արմատախիլ անելը քիչ հավանական է:  

Միեւնույն ժամանակ, Հիվանդությունների կանխատեսման գործակալության տնօրեն Մարկ Լիփսիչը դժվարացել է ասել՝ արդյոք կապիկի ծաղիկը  հավերժ կմնա երկրում։

«Այն առկա է երկրի տարբեր վայրերում, ինչպես նաեւ աշխարհի այլ երկրներում»,-ասել է նա Associated Press-ի հետ զրույցում։

Նրա խոսքով՝ երկրում վիրուսի ամբողջական վերացման հստակ ուղի չկա։

Վիրուսը տարածվում է հիմնականում միասեռական տղամարդկանց շրջանում, թեեւ առողջապահության ոլորտի ներկայացուցիչները պնդում են, որ ցանկացած մարդ կարող է վարակվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր