Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիբ Էրդողանն ասել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հոկտեմբերի սկզբին Պրահայում նախատեսվող հանդիպումը «հնարավոր է»։ Այդ մասին նա հայտարարել է թուրքական Մեջլիսում և կոչ արել Հայաստանին օգտվել այսպես կոչված «հաշտության հնարավորությունից»։
Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարն ասել էր, որ կարող է հանդիպել Փաշինյանի հետ Չեխիայի մայրաքաղաքում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում։