00:00:00

Նիկոլ Փաշինյանը՝ իր ամենամեծ սխալի մասին

22:33, 30 սեպտեմբեր 2022 Քաղաքականություն

«Իմ ամենամեծ սխալն այն է եղել, որ մենք հստակ չեն ձևակերպել, թե սա ինչ պատմություն է։ Մենք Հայաստանի անկախության, ինքնիշխանության հաստատման պրոցեսի մեջ ենք»,-այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պետք է ամուր լինենք և այս ճանապարհը անցնենք։ Սա պետության հաստատման և հարատևության երաշխավորման գործընթաց է, որտեղ կան ռիսկեր։ Հայաստանի 3-րդ հանրապետությունը ստեղծման օրվանից երբեք խաղաղություն չի ունեցել, հետևաբար՝ երբեք կոնկրետ չի եղել։ Հիմա տեղի է ունենում անկախության հաստատման գործընթաց։ Մենք պետք է որպես քաղաքացի վճռական լինենք՝ այս գործընթացը մինչև վերջ տանելու համար»,-նշել է նա։

Փաշինյանի խոսքով՝ անկախության հաստատումը ցավոտ որոշում է։ Նա օրինակ բերեց ծննդաբերությունը․ «Երեխայի ծնունդը ցավոտ գործընթաց է, բայց դրա արդյունքում տեղի է ունենում ծնունդ։ Մենք հիմա մեր պետության անկախության, ինքնիշխանության, սուվերենության հարցն ենք փորձում լուծել»։

Ըստ նրա՝ Հայաստանի անկախ պետության տեսության ձևակերպման կամ վերաձևակերպման խնդիր գոյություն ունի։

«Հայաստանի 3-րդ հանրապետությունը հռչակվել է մի պայմաններում, հետո այդ պայմաններից հրաժարում է տեղի ունեցել, որի մասին չի հայտարարվել և չի արձանագրվել։ Այդ պատճառով ճեղք է առաջացել իրականության և տեսության միջև, որը պետք է լրացնել։ Առանց տեսության պետություն չի լինում։ Իսկ եթե կա տեսություն, որից իրականությունը անդառնալիորեն շեղվել է, այդ ճեղքը պետք է լցնել, հակառակ դեպքում պետությունը կկորսվի»,-նշեց վարչապետը։

Փաշինյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը ամենամեծ արժեքն է, որը մենք ունենք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր