00:00:00

Մոսկվան, Բրյուսելն ու Վաշինգտոնը պատրաստ չեն ճանաչել Ղարաբաղի անկախությունն ու ոչ մեկը պատրաստ չէ Ղարաբաղը ճանաչել որպես Հայաստանի մաս. ՀՀ վարչապետ

21:36, 30 սեպտեմբեր 2022 Քաղաքականություն

Լրագրողն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ Մոսկվան, Բրյուսելն ու Վաշինգտոնն իրենց սեփական փաթեթն ունե՞ն:

«Չի կարելի ասել, որ  յուրաքանչյուրն իր սեփական փաթեթն ունի, բայց յուրաքանչյուրը որոշակի պատկերացում ունի: Եթե ինձ վրա պարտավորություն է դրված ժողովրդի հետ խոսել  ճշմարտության լեզվով, ես պիտի արձանագրեմ հետևյալը՝ այդ երկրներից ոչ մեկը պատրաստ չէ ճանաչել Ղարաբաղի անկախությունն ու ոչ մեկը պատրաստ չէ Ղարաբաղը ճանաչել որպես Հայաստանի մաս: Նրանք, գուցե, մի քիչ  այլաբանորեն, գուցե, մի քիչ դիավանագիտորեն, երբեմն՝  շատ ուղիղ ասել են  դրա մասին ու մենք  պետք է այս փաստի հետ առերեսվենք», - Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուն պատրա՞ստ են, դա՞ է իրենց առաջարկը», - հետաքրքրվեց լրագրողը:

«Գիտեք՝ այդ  երկրների մեջ եղել է հայտարարություն, որոնք ասել են, որ, ըստ էության, միջազգային առումով Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, եղել է այդ հայտարարությունը հրապարակային», - արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր