00:00:00

Զոհերի ցանկն ամբողջական չհրապարակելը չի նշանակում, թե դա գաղտնի է պահվում. Փաշինյան

20:59, 30 սեպտեմբեր 2022 Քաղաքականություն

Հաշվի առնելով 44-օրյա պատերազմի փորձը, եկել ենք եզրակացության, որ ճիշտ է զոհվածների անունները ինստիտուցիոնալ նախատեսված մեխանիզմով հրապարակել, Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու հրապարակված չեն Ադրբեջանի՝ վերջին հարձակման հետևանքով զոհերի անունները։

«Դա Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում արձանագրվող ցուցակն է, և անունները հրապարակվում են այնտեղ։ 44-օրյա պատերազմում զոհերի անունները նույնպես հրապարակվել են այնտեղ», - ասաց Փաշինյանը։

Նա նշեց, թե զոհերի ցանկն ամբողջական չհրապարակելը չի նշանակում, թե դա գաղտնի է պահվում։

«Հաշվի առնենք, որ կան մարմիններ, որոնք պետք է վերջնական նույնականացվեն», - ասաց վարչապետը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր