Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին լարված է ու այդ լարվածությունը այս պահի դրությամբ՝ կայուն պահպանվում է, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա չբացառեց Ադրբեջանի կողմից նոր սադրանքները:
Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանը ագրեսիա սկսեց, քանի որ միջազգային հանրության ողջ ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի դեպքերի վրա: