00:00:00

Դատարանը կալանավորեց Բերդում ընտրություններին հաղթած ուժի ավագանու անդամի թեկնածուին

18:00, 30 սեպտեմբեր 2022 Քաղաքականություն

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Սասուն Մխիթարյանի նախագահությամբ, քիչ առաջ բավարարեց վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը եւ կալանավորեց Բերդ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սամվել Հովսեփյանին։

Սամվել Հովսեփյանը մեղադրվում է Բերդ համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու մեջ։ Քրեական վարույթի շրջանակում ավելի վաղ կալանավորվել էին նաեւ Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Մելիքյանը եւ նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Լեւոն Առաքելյանը։ Նրանք մեղադրվում են նույն արարքում։

Հասմիկ Մելիքյանի, Լեւոն Առաքելյանի եւ Սամվել Հովսեփյանի պաշտպանական կողմերը կալանավորման որոշումների դեմ բողոքներ են ներկայացնելու Վերաքննիչ քրեական դատարան։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ, ավագանու անդամների երեք թեկնածուներն էլ օգտագործելով իրենց տրված իշխանական լիազորությունները, սպառնացել են լուծել Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատանքային պայմանագիրը եւ ընտրություններից մեկ ամիս առաջ հարկադրել նրան ընդգրկվել «Զորավոր համայնք» դաշինքում եւ դրա օգտին կատարել քարոզչություն՝ այդ կերպ հարկադրելով նրան հրաժարվել իր նախընտրած կուսակցության օգտին նախընտրական քարոզչություն կատարելուց:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 25–ին Բերդ խոշորացված համայնքում տեղի ունեցած ընտրություններում հաղթել էր շուրջ տասնմեկ ամիս անազատության մեջ գտնվող համայնքապետ Հարություն Մանուչարյանի գլխավորած դաշինքը՝«Զորավոր համայնքը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր