00:00:00

Ֆրանսիան շարունակում է աշխատել Հայաստանի տարածքային ամբողջականության հարգման համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

13:15, 30 սեպտեմբեր 2022 Արտաքին քաղաքականություն

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն անդրադարձել է Գեղարքունիքի մարզում Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին:

«Շատ օգտակար այցելություն սեպտեմբերի 13-ի և 14-ի հարձակումներից տուժած վայրեր։ Ավերվել կամ վնասվել են բազմաթիվ տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ: Հայաստանը պետք է կարողանա խաղաղ ապրել: Ֆրանսիան շարունակում է աշխատել Հայաստանի տարածքային ամբողջականության հարգման համար»,- թվիթերյան միկրոբլոգում գրել է դեսպանը՝ հրապարակելով Վարդենիսում արված լուսանկար:

Նշենք, որ Լույոն սեպտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզում օտարերկրացի դիվանագետների հետ ծանոթացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից խաղաղ բնակավայրերի թիրախավորելու հետևանքներին:

Image

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր