Իտալիայի Լինյանո Սաբիադորո քաղաքում սեպտեմբերի 27-հոկտեմբերի 1-ը անցկացվող երիտասարդների և մեծահասակների խառը մենամարտերի (2022 IMMAF European Championships) Եվրոպայի առաջնությունում արցախցի մարզիկ Վասակ Բարսեղյանը 70 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել։
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ԱՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի վարչության պետ Դանիել Մկրտչյանը՝ մանրամասնելով, որ արցախցի մարզիկը հաղթանակ է գրանցել Չեխիայի և Գերմանիայի ներկայացուցիչների նկատմամբ:
«Ցավոք, պորտուգալացի մրցակցի հետ մենամարտում մեր մարզիկը վնասվածք ստացավ, չկարողանալով շարունակել պայքարն ավելի բարձր արդյունքի համար»,-հավելել է Դ.Մկրտչյանը: