Այս մասին Ռուբեն Վարդանյանը տեղեկացրել է Ֆեյսբուքի իր էջում:
«Շարունակում եմ ծանոթանալ իրավիճակին Արցախում: Մի շարք ոլորտներ, ինչպիսին սոցիալականն է, ավելի մանրամասն ուսումնասիրություն են պահանջում: Այս ոլորտն էական նշանակություն ունի արցախցիների համար։ Բնակչության աջակցության բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, և իմ կարծիքով, կարևոր է, որ այս ոլորտում ստեղծվեն առավելապես թափանցիկ և բոլորի համար հասկանալի մեխանիզմներ։ Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանի և փոխնախարարների հետ հանդիպմանը խոսեցինք գործող սոցիալական ծրագրերի, նոր գաղափարների և անելիքների մասին։ Հստակ է, որ ոլորտում առաջնահերթությունների սահմանումը և մասնավոր-պետական համագործակցությունը հնարավորություն կտան էապես բարձրացնել աշխատանքի արդյունավետությունն ու շոշափելի արդյունք գրանցել»,-նշել է նա: