Հարձակման վախ չկա, բայց զգուշավորություն միշտ կա և մենք միշտ պատրաստ ենք։ Քանի որ մեզնից յուրաքանչյուրը հստակ գիտակցում է, որ խնդիրը լուծված չէ և հակառակորդը կփորձի խնդիրը լուծել ի նպաստ իրենց, իսկ այդ պարագայում դիրքերի մոտիկ կամ հեռու լինելն առանձնապես ոչ մի նշանակություն չունի։ Այս մասին դիվանագիտական կորպուսի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը։
«Մենք սպասում ենք, պատրաստվում ենք հակառակորդին դիմակայելու և ջախջախելու»,- նշեց Մարտիկյանը։