Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին այցելել է ՀՀ Վայոց Ձորի մարզ:
ԱՄՆ դեսպանն այնտեղ հանդիպել է մարզպետ Արարատ Գրիգորյանին և ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Ալեքսանդր Հակոբյանին՝ քննարկելու սեպտեմբերի կեսերի հարձակումների ազդեցությունը Վայոց Ձորի ազգաբնակչության վրա և ի հայտ եկած կարիքները։
«Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի ինքնիշխանությանը, և մենք կշարունակենք աշխատել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ: