00:00:00

Հայաստանում հավատարմագրված դեսպանները Սոթքում են, կայցելեն նաեւ Կութ եւ Վարդենիս

16:56, 29 սեպտեմբեր 2022 Քաղաքականություն

Հայաստանում հավատարմագրված երկրների դեսպանները այցելել են Գեղարքունիքի մարզ: Մասնավորապես, նրանք այցելել են Սոթք, որից հետո կլինեն նաեւ Կութում, իսկ հետո Վարդենիսում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի հետ հարցուպատասխան կկազմակերպվի:

Նրանց ուղեկցում են ՏԿԵ նախրար Գնել Սանոսյանը, գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

Գեղարքունիքի մարզ են այցելել, մասնավորապես, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատարը, Ռուսաստանի, Հունաստանի, Նիդերլանդների, Ճապոնիայի,  Արգենտինայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Սերբիայի, Բրազիլիայի, Շվեյցարիայի, Լեհաստանի, Ղազախստանի, ԱՄՆ-ի, Վրաստանի, Գերմանիայի, Լիտվայի, Մալթայի, Չինաստանի, մեծ Բրիտնիայի, Ռումինիայի, Իրաքի դեսպանությունների ներկայացուցիչները:

Սոթքում դիմելով դեսպաններին, Գնել Սանոսյանն ասաց. «Ինչպես Սյունիքում եւ Վայոց Ձորում, Գերղարքունիքի մարզում նույնպես բազմաթիվ բնակավայրեր են վնասվել, որոնցից մեկն էլ Սոթքն է: Մենք ձե խնդրել ենք գալ, միասին շրջենք: Սոթքում 148 տուն կա վնասված, բայց մենք մի քանիսը կտեսնենք միասին: Կտեսնեք, որ թիրախավորվել են քաղաքացիական տներն ու ենթակառուցվածքները»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր