00:00:00

Պուտինի ներկայությամբ նենց էիր ՌԴ նախագահին շողոքորթում, որ մարդու զզվանք էր գալիս․ Շարմազանով

14:59, 29 սեպտեմբեր 2022 Քաղաքականություն

Նիկոլը դեռ սեպտեմբերի 7-ին Վլադիվոստոկում Պուտինին շողոքորթում էր, իսկ այսօր «բոչկա է գլորում» ՌԴ-ի վրա։ Նման գրառում է արել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Քաղաքականության մեջ ամենավատ բանը սկզբունքից ու հստակությունից զերծ լինելն է…այսինքն՝ իզմեր չունենալը։

Նիկոլը հանկարծ հիշել է, որ մեր ռազմավարական դաշնակիցը ՝ ՌԴ-ն իր պարտականությունները չի կատարում զենքի մատակարարման մասով։

Հիմա հարց.
Եթե այդպես է, ինչու՞ «սպասիբոների» շարք էիր շռայլում ՌԴ-ի հասցեին ու բարձր գնահատում մեր ռազմավարական դաշնակցի դերակատարումը։

Դեռ սեպտեմբերի 7-ին Պուտինի ներկայությամբ նենց էիր ՌԴ նախագահին շողոքորթում, որ մարդու զզվանք էր գալիս։
Հիմա ի՞նչ պատահեց։

ՆԱՏՕ-ից հանձնարարե՞լ են «թռնես ռուսներից» ու հանգրվանեց «իրենց գրկում»։
Նոր հիշեցի՞ր ինքնիշխանության ու սահմանների մասին։

Նիկոլիզմն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի,որքան պանթուրքիզմը՝ հայկական շահերի»,-գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր