Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց երեկ սահմանի հարավ-արևելյան ուղղությամբ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի մասին։
Ասաց, թե ինժեներական աշխատանքներ իրականացնող հայկական ստորաբաժանման ուղղությամբ հարվածներ են հասցրել։
«Սա ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսևորումն է։ Ինժեներական աշխատանքները իրականցվելիս են եղել ՀՀ տարածքում ու ադրբեջանական ստորաբաժանումները, որոնք հարված են հասցրել, գտնվել են Հայաստանի տարածքում։ Հայաստանի տարածքը օկուպացված է, ու մեր դիրքորոշումը միանշանակ է ու աներկբա՝ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն ՀՀ տարածքից», - հայտարարեց վարչապետը։
Հիշեցնենք՝ ադրբեջանական երեկվա սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ: