ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 22-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 46 հարց, որից 43-ը չի զեկուցվում, ևս մեկ հարց գաղտնի է:
Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
- «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,
- Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտե ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին,
- Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2023 թվականի տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին,
- Զբաղվածության կարգավորման 2023 թվականի պետական ծրագիրը հաստատելու մասին,
- Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2023 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին,
- Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին,
- Երեխայի իրավունքների պաշտպանության 2023 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին,
- Պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները սահմանելու մասին,
- Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1745-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին եւ այլ հարցեր: