00:00:00

Պենտագոնը երկխոսության կոչ է անում Հունաստանին և Թուրքիային

05:56, 29 սեպտեմբեր 2022 Աշխարհ

ԱՄՆ պաշտպանության նախարարության (Պենտագոնի) խոսնակ, Պատրիկ Ռայդերն անդրադարձել է Վաշինգտոնի վարչակազմին ուղղված Անկարայի բողոքի նոտային՝ կոչ անելով Թուրքիային երկխոսել Հունաստանի հետ:

Ռայդերը օրակարգային հարցերի վերաբերյալ գնահատական ​​է տվել ամենօրյա ասուլիսում և նշել. «Ընդհանուր առմամբ Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ի երկու կարևոր գործընկերներ են, և մենք խրախուսում ենք նրանց շարունակել կառուցողական երկխոսությունը՝ հնարավոր լարվածությունը նվազեցնելու համար»:

Ի պատասխան Անկարայից ԱՄՆ-ի հասցեին հնչող քննադատությունների վերաբերյալ հարցին Ռայդերը հայտարարել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի չափազանց կարևոր գործընկերն է նաև երկկողմ հարաբերությունների առումով և որ իրենք կշարունակեն սերտորեն աշխատել ՆԱՏՕ-ի իրենց գործընկերների, այդ թվում՝ Թուրքիայի հետ:

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը կողմերին կոչ է արել խուսափել այնպիսի քայլերից, որոնք կբարձրացնեն լարվածությունը տարածաշրջանում և լուծել տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով։

 

ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր