00:00:00

Ադրբեջանի ներխուժումը պետք է դադարեցվի, սահմանամերձ տարածքներում միջազգային դիտորդներ պետք է տեղակայվեն․ Փաշինյան

23:54, 28 սեպտեմբեր 2022 Քաղաքականություն

Հայ–ադրբեջանական սահման ադրբեջանական զինուժի այսօրվա հարձակումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում, որում նշում է, որ Ադրբեջանի հարձակումը պետք է դատապարտվի և կանգնեցվի։

«Ադրբեջանական նոր հարձակման հետևանքով այսօր Հայաստանի տարածքում երեք հայ զինվոր է զոհվել։ Սա հարձակում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ։ Ադրբեջանական ներխուժումը պետք է դատապարտվի և դադարեցվի։

Ադրբեջանական զորքերի դուրսբերումը և միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը ադրբեջանական օկուպացիայից տուժած հայկական տարածքներում և սահմանամերձ տարածքներում բացարձակ անհրաժեշտություն է»,– գրել է նա։

Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ավելի ուշ նախարարությունը տեղեկացրել է, որ ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել է: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր