00:00:00

Հակոբ Արշակյանը Ճապոնիայում ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի մանրամասները

23:20, 28 սեպտեմբեր 2022 Քաղաքականություն

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի խորհրդարանի Խորհրդականների պալատի նախագահ Հիդեհիսա Օցուջիի հետ, որը վստահեցրել է` Ճապոնիան պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը: Տեղեկությունը հայտնում է ԱԺ աշխատակազմի մամուլի ծառայությունը։
 
Նշվում է, որ ԱԺ փոխխոսնակը գործընկերոջը մանրամասն ներակայցրել է սեպտեմբերի 13-14-ին ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ ադրբեջանական ոտնձգությունների՝ ներառյալ ՀՀ քաղաքացիական և զինվորական զոհերի, Հայաստանի բնակավայրերին և ենթակառուցվածքներին հասցված վնասների վերաբերյալ:
 
«Հիդեհիսա Օցուջին ափսոսանք է հայտնել վերջերս Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած ռազմական բախման համար և ցավակցել հայկական կողմին կորուստներ ունենալու առթիվ: Օցուջին նաև տեղեկացրել է, որ Ճապոնիան ամենուր խաղաղության կողմնակից է, և իրենք պատրաստ են աջակցելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,– ասված է հաղորդագրությունում։
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, պատրաստակամություն են հայտնել հավելյալ ջանքեր գործադրելու Հայաստանի և Ճապոնիայի միջև քաղաքական ու մշակութային կապերը խորացնելու և ընդլայնելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր