00:00:00

Հանրաքվեները համապատասխանում են միջազգային իրավունքին. ՌԴ ԱԳՆ

21:22, 28 սեպտեմբեր 2022 Աշխարհ

Հանրաքվեները Խերսոնի և Զապորոժիեի մարզերում, ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում անցկացվել են միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին լիովին համապատասխան՝ հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում։

Այս կապակցությամբ գերատեսչությունը նշել է, որ Դոնբասի և հարավային Ուկրաինայի բնակիչներն օգտվել են «ինքնորոշման իրենց օրինական իրավունքից»՝ հղում անելով ՄԱԿ-ի կանոնադրությանը, 1966 թվականի Մարդու իրավունքների միջազգային դաշնագրերին, ԵԱՀԽ-ի 1975 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտին, ինչպես նաև Կոսովոյի վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի 2010 թվականի հուլիսի 22-ի եզրակացությանը։

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ մոտ ապագայում տեղի կունենա համատեղ գործողությունների փուլ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետություններում և այլ տարածքներում անցկացված հանրաքվեների արդյունքներն իրականացնելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր