ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին Ազգային Ժողովում է։ Ինչպես հայտնում է Irakahnum.am-ը Փաշինյանը 18:00-ից գտնվում է խոհրդարանում, ընթանում է քննարկում ՔՊ-ականների հետ։ Դեմիրճյան փողոցում ոստիկանական ուժեղ հսկողություն է սահմանված։
Մենք տեղեկացանք, որ Փաշինյանը թիմակիցների հետ քննարկում է սահմանային լարվածության հարցը։ Նշենք, որ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ:
Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: