Ֆրանսիայի հատուկ դեսպանորդ Բրիս Ռոքֆոյը առաջիկա օրերին կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ կողմերի միջև չլուծված հարցերի կարգավորմանը նպաստելու համար, ինչպես հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները, տեղեկությունը հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը՝ ճեպազրույցի ժամանակ։
«Որպես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու նրա հայ և ադրբեջանցի գործընկերների բանակցությունների շարունակություն ՝ դեսպան Բրիս Ռոքֆոյը, որը Հարավային Կովկասի հարցերով հատուկ բանագնացն է, այս շաբաթ կուղևորվի Բաքու, այնուհետև Երևան», - նշել է պաշտոնյան։