00:00:00

Եվրահանձնաժողովը Թուրքիային կոչ է արել հարգել ԵՄ անդամ երկրների ինքնիշխանությունը

18:49, 28 սեպտեմբեր 2022 Աշխարհ

Եվրահանձնաժողովի արտաքին գործերի հանձնակատար Փիթեր Ստանոն Թուրքիային կոչ է արել հարգել ԵՄ անդամ երկրների ինքնիշխանությունը։

 

Այս մասին հայտնում է aussiedlerbote.de-ն:

Ստանոն  պահանջել է «բոլոր բաց հարցերը լուծել բարիդրացիության ոգով՝ միջազգային իրավունքի նկատմամբ լիակատար հարգանքով»։

«ԵՄ-ն Թուրքիային շատ հստակ հասկացրել է Հունաստանի հետ լարվածության կառուցողական թուլացման իր ակնկալիքները: Անկարան պետք է անցնի փոխշահավետ և արդյունավետ համագործակցության, ոչ միայն Հունաստանի, այլև ամբողջ ԵՄ-ի հետ»,- ընդգծել է Ստանոն։

Նա նշել է, որ իրենք ակնկալում են, որ Թուրքիան կհրաժարվի սպառնալից հռետորաբանությունից և հավելել, որ ներկայումս Թուրքիան գնում է բոլորովին հակառակ ճանապարհով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր