00:00:00

ԱՄՆ-ին իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Ռուսաստանը

15:28, 28 սեպտեմբեր 2022 Աշխարհ

ԱՄՆ դեպսանատունն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է զերծ մնալ ՌԴ ուղեւորություններից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նշվում է, որ Ռուսաստանը «կարող է հրաժարվել ընդունել ռուս-ամերիկյան երկքաղաքացիությունը եւ զինծառայության կանչել երկքաղաքացիություն ունեցողներին»։ 

«ԱՄՆ քաղաքացիները չպետք է մեկնեն Ռուսաստան, իսկ նրանք, ովքեր բնակվում են ՌԴ-ում կամ ճանապարհորդում են, պետք է անհապաղ լքեն Ռուսաստանը, քանի դեռ կան տարբերակներ»,-ասվում է դեսպանատան կայքում։  «Այժմ սահմանափակ են կոմերցիոն թռիչքները։ Եթե ​​ցանկանում եք լքել Ռուսաստանը, պետք է ինքներդ ամրագրեք համապատասխան երթուղիներ»,-ասվում է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։ 

ԱՄՆ դեսպանատունը նման նախազգուշացում է արել նաեւ փետրվարին՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր