Այս խորհրդարանում՝ «ՔՊ»-ական պատգամավորների մատները կտրես՝ ինձ համար չեն քվեարկի։ Սա բոլորս հասկանում ենք, մանկամտությամբ ոչ ոք տառապում այստեղ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Իշխանափոխությունը կարող է լինել նոր ընտրությունների ճանապարհով կամ խորհրդարանով։
Պարզ է, որ եթե խոսքը գնա խորհրդարանով նոր վարչապետի ընտրության մասին, դա պետք է լինի մի թեկնածու, որն ընկալելի է իրենց համար»,- նշեց նա՝ հավելելով, որ բոլորը հասկանում են՝ ռադիկալ ընդդիմությունից ոչ ոքի չեն ընտրի, մինչև չլինի հսկայական հանրային ճնշում։ «Պետք է բանակցողի փոփոխություն, մեկ մարդու փոփոխություն, որը բաժանեց բոլորին։ Պետք է մարդ գա, որը կմիավորի բոլորին՝ հանրային կոնսոլիդացիայի պատրաստ մարդ»,- նշեց նա։