00:00:00

Ախալքալաքում տեղի է ունեցել հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիների

17:32, 27 սեպտեմբեր 2022 Աշխարհ

Սեպտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիների: Այս մասին հաղորդում է Jnews-ը։

Պատերազմում զոհված հայորդիների հիշատակին Սուրբ Խաչ եկեղեցու բակում կանգնեցված խաչքարի դիմաց հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ խոնհարեցին շրջանի բնակիչները, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևորական Տեր Նարեկ քհն․ Տիգրանյանը, Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը, «Ջավախքը հայի կողքին է» հիմնադրամի ներկայացուցիչները և այլք։

Հոգեհանգստյան կարգից հետո Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը քարոզ կարդաց։ Այդ ժամանակ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները ներկա չէին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր