Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել Արցախյան 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցի կապակցությամբ:
Տարածված հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.
«2020 թ. ողբերգական իրադարձությունների մեկնարկի հիշատակի օրը հայ ժողովրդի հետ սգում ենք զոհվածների հիշատակը, ցավակցություն հայտնում նրանց ընտանիքներին, վիրավորներին և տուժածներին առողջություն և ապաքինում ենք մաղթում:
Ռուսաստանը ձեռնարկել և կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 և 2021 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացման համար։
Համոզված ենք, որ կողմերի միջև բոլոր վիճելի հարցերը կարող են և պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով»: