00:00:00

«Սինարետա» ծաղկի տունն այսօր ճերմակ ծաղիկներ է հատկացրել Եռաբլուրում (լուսանկարներ)

19:35, 27 սեպտեմբեր 2022 Հասարակություն

Սեպտեմբերի 27-ը Արցախյան 44-օրյա պատերազմի 2-րդ տարելիցն է:

Հենց այդ օրն էր, երբ կիրակնօրյա հերթական լուսաբացը թշնամին դժոխքի վերածեց հայ ազգի համար: Արցախում մեկնարկած, բայց մինչ օրս փաստացի չավարտված պատերազմը խլեց հազարավոր հայորդիների կյանքեր, շատերին գամեց անվասայլակին, որոշները գերի ընկան, մյուսներն անհետ կորեցին...

Կյանքեր ամենախիզախների, ամենահայրենասերների, ամենագեղեցիկների...

Պատերազմը մեզնից խլեց մեր պատմական հայրենիքի ահռելի հատված` էլ ավելի մեծ սուր կախելով Արցախի մնացած հատվածի և Մայր Հայաստանի գլխին:

Հազարավոր մայրեր սև հագան առհավետ...

Օրվա խորհրդով` հասարակական գործիչ, «Սինարետա» ծաղկի տան հիմնադիր Արիանա Հովսեփյանը հանդես եկավ նախաձեռնությամբ. հազարավոր քաղաքացիներ, ովքեր այսօր այցելել էին Եռաբլուր զինվորական պանթեոն, ճերմալ ծաղիկներ ստացան ծաղկի սրահի կողմից: 

Թող այս պատերազմը վերջինը լինի հայ ժողովրդի կյանքում...

Թող երկնքում ճախրեն հրեշտակ դարձած մեր տղաները: Հավերժ փառք ու խոնարհում: 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր