00:00:00

«Անպատժելիությունը հասել է ԱԱԾ շենքի մոտ»․ Փաստաբանն ահազանգել է՝ իր վրա հարձակում են գործել

17:43, 27 սեպտեմբեր 2022 Հասարակություն

Փաստաբան Գայանե Պապոյանը հայտարարել է, որ այսօր իր վրա հարձակում է տեղի ունեցել։ Փաստաբանն այդ մասին գրառում է արել սոցցանցի իր էջում։

«Անպատժելիությունը հասել է ԱԱԾ շենքի մոտ։

Այսօր առավոտյան ԱԱԾ շենքի մոտ՝ անցագրային կետի և Սայաթ Նովա 27 շենքի բակային հատվածում, սուր կտրող-ծակող գործիքով ինձ վրա հարձակում է գործել մի տղամարդ, ապա, երբ ես դիմել եմ փախուստի՝ մտնելով ԱԱԾ ընդունարան և օգնություն կանչելով ԱԱԾ աշխատակիցներից, վերջինս այդ նույն գործիքով վնասել է այնտեղ կայանված ավտոմեքենաս։

Ահազանգել եմ ոստիկանություն, կարճ ժամանակ անց եկան ոստիկանները և Կենտրոն քննչական բաժնի քննիչները։ Ի դեպ, օպերատիվ կերպով կատարեցին բոլոր անհրաժեշտ գործողությունները, ինչի համար շնորհակալ եմ։

Մոտ 2 ժամ հետո տղամարդը հայտնաբերվեց և ձերբակալվեց։

Հ.Գ. օրը ցերեկով... ԱԱԾ շենքի մոտ...

Հ. Գ. Ինձ ոչինչ չի պատահել»,- գրել է Գայանե Պապոյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր