00:00:00

Ուղիղ 40 օր՝ ինչ ասել են, 58 տարեկանում փորձել եմ կատարել, փորձել եմ առաջարկություններ անել, հուշել, բայց չեն ընդունվել. Սեյրան Օհանյան

17:29, 27 սեպտեմբեր 2022 Քաղաքականություն

Հայաստանի այսօրվա իշխանությունները գործում են ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից դուրս, իրենց համար գերակայությունը ոչ թե սահմաններն են, անվտանգությունը, այլ իրենց համար գերակայություն է ընդհատակյա բանակցություններ վարելը թշնամու հետ, ինչ-որ պայմանավորվածությունների գալը, իրենց համար գերակա է Երևանում ասֆալտներին ոստիկանական զորքերը ուռճացնելը, գերակա է իրենց աթոռը պահելը, մեր սահմանները ամբողջությամբ աչքաթող են արել: Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Անգամ մենք ինքներս մեր սահմանին խրամատ չենք փորում, չեն գալու Միջին Ասիայից ու խրամատ փորեն, գոնե այդ խրամատները և պաշտպանական կառույցների ձևավորումը մեզ համար անհրաժեշտություն է եղել, որն այս իշխանությունը տապալել է»,-ասաց Օհանյանը:

Նա նաև պատմեց, որ 2018թ-ի իշխանափոխությունից հետո մի քանի անգամ ծառայություններ է առաջարկել Նիկոլ Փաշինյանին, ասել է, որ պատրաստ է անվտանգային հարցերով խորհուրդներ տալ՝ առանց որևէ ակնկալիքի, սակայն չեն ընդունվել իր առաջարկները.

«44-օրյա պատերազմի ժամանակ երկու օր անընդմեջ եղել եմ ՊՆ-ում, փորձել եմ հանդիպել ղեկավարության հետ, չեն ընդունել, ստիպված մեկնել եմ Արցախ, ուղիղ 40 օր՝ ինչ ասել են, 58-59 տարեկան հասակում ես փորձել եմ կատարել, փորձել եմ առաջարկություններ արել, հուշել եմ , որ մոբիլիզացիա պետք է հայտարարվի, բանակին թիկունք պետք է կանգնեն, տարբեր գործողությունների ժամանակ էլ հուշումներ եմ արել, բայց իմ առաջարկությունները չեն ընդունվել»,-ասաց Օհանյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր