00:00:00

Երկու զինվոր դեռ ունենք նույն զորամասում՝ Սամվելի եղբայրը և քրոջս որդին. գնալու եմ երկուսին էլ բերեմ. Անհետ կորածի ծնող

14:31, 26 սեպտեմբեր 2022 Տեսանյութեր

Ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո անհետ կորած զինծառայողների հարազատներին, որոնք բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանի ՊՆ-ի շենքի մոտ, ընդունել են ՊՆ-ում: Հանդիպումից հետո անհետ կորած զինծառայող Սամվել Աթանյանի հայրը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց ասել են՝ սպասեք, որոնողական աշխատանքներ են իրականացվում, երբ նորություն լինի, իրենց կտեղեկացնեն:

«Սամվելը ծառայում է Ներքին Հանդում: Երկու ամսվա ծառայող էր: Առանց որեւէ պատասխանատուի ուղարկել են մարտական դիրքեր: Սեպտեմբերի 12-ի երեկոյան ժամը 10-ի կողմերը երեխեքին բարձրացրել են շինարարական աշխատանքներ կատարելու: Ասում են՝ կան զոհվածներ, անհետ կորածներ, անտառի մեջ երեխեք լցված, բայց հստակ չգիտենք: Ոչ մի հրամանատար չկա, գնդում էլ ենք եղել, զորամասում էլ ենք եղել, պատասխանող չկա: Դիվիզիոնի հրամանատարը ողջ է, բայց չենք տեսել, երբ գնում ենք, ասում են՝ գնացել է դիրքեր: Դիրքեր ենք գնում, ասում են՝ իջել է զորամաս:

Որոնումներ անում են անտառապահները, որոնք անտառին ծանոթ են, զինվորականներ չեն մասնակցում, հետախուզություն չկա: Մեզ ասել են՝ դուք անտառին ծանոթ չեք, չեք կարող անտառ մտնել»,-ասաց նա: Անհետ կորածի ծնողը հայտարարեց, որ այսօրվա հանդիպումը իրենց ոչինչ չտվեց. «Երկու զինվոր դեռ ունենք բանակում՝ Սամվելի եղբայրը եւ քրոջս որդին: Նույն Կապանի զորամասում են: Գնալու եմ երկուսին էլ բերեմ, թող ոստիկանությունը գա հետեւներից»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր