00:00:00

Ճապոնիան արգելել է որոշ ապրանքների արտահանումը ՌԴ և նոր պատժամիջոցներ սահմանել ռուսական ընկերությունների դեմ

09:26, 26 սեպտեմբեր 2022 Աշխարհ

Ուկրաինայում տիրող իրավիճակով պայմանավորված՝ Ճապոնիայի կառավարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական 20 ընկերության և մեկ ֆիզիկական անձի նկատմամբ, ինչպես նաև արգելել է որոշ ապրանքների մատակարարումը ՌԴ-ին։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի ու արդյունաբերության նախարարությանը։

 

«Որպես ներդրում Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված միջազգային ջանքերում ու հաշվի առնելով այն միջոցները, որոնք ձեռնարկվել են առաջատար երրների կողմից՝ մեր երկիրը որոշակի ընկերությունների հետ արտահանման և այլ գործարքների արգելմանն ուղղված միջոցներ է ձեռնարկում։ Սեպտեմբերի 26-ից մեր երկիրն արտահանման ու այլ գործարքների արգելք է սահմանում 21 կազմակերպության նկատմամբ»,- ասված է նախարարության հաղորդագրությունում։

Բացի այդ, Ճապոնիան արգելել է նաև Ռուսաստանի Դաշնություն արտահանել այնպիսի ապրանքներ, որոնք կարող են կապված լինել քիմիական զենքի արտադրության հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր