00:00:00

«Հանրաքվեից» հետո մոբիլիզացիայի ենթակա տարիքի տղամարդկանց կարգելվի լքել Ռուսաստանը․ Meduza

14:04, 25 սեպտեմբեր 2022 Աշխարհ

Ռուսաստանի իշխանությունները պատրաստվում են փակել սահմանները մոբիլիզացիայի ենթակա տարիքի տղամարդկանց համար, Meduza-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության Նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրը։ Նրա խոսքով, արգելքի ներդրման ամենահավանական ժամկետը սեպտեմբերի 28-ն է։

Երկրորդ աղբյուրը, որը նույնպես մոտ է նախագահի աշխատակազմին, ասում է, որ դա տեղի կունենա «հանրաքվեներից հետո», որոնք անցկացվում են ինքնահռչակ Դոնեցկում, Լուգանսկում և Ուկրաինայի Խերսոնի և Զապորոժիեի շրջանների օկուպացված տարածքներում։ Դրանք կավարտվեն սեպտեմբերի 27-ի երեկոյան։

Ավելի վաղ Meduza-ն գրել էր, որ տղամարդկանց համար սահմանները բաց կլինեն մինչև սեպտեմբերի 27-ի «հանրաքվեի» ավարտը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր