Մոսկվայում ԱՊՀ տնտեսական խորհրդի շրջանակում ոչ պաշտոնական ֆորմատով հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը եւ Յագուբ Էյուբովը։
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նիստից հետո ընդմիջման ժամանակ Գրիգորյանն ու Էյուբովը զրուցել են մոտ չորս րոպե, ապա մասնակցել ընդլայնված կազմով ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին։