00:00:00

Համոզված եմ՝ հնարավոր է հաղթահարել բոլոր դժվարությունները, ապահովել արժանապատիվ ապագա․ Արցախի ԱԳ նախարար

14:34, 21 սեպտեմբեր 2022 Լեռնային Ղարաբաղ

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տոնի առթիվ:

«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ, Արցախի պահպանողական կուսակցության և անձամբ իմ անունից, ի սրտե շնորհավորում եմ ողջ հայությանը՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ: Այսօր՝ առավել, քան երբեք, մեր ժողովրդի և պետության ճակատագիրը վտանգված է։

Այսօր՝ առավել, քան երբեք, պետք է լինենք միասնական, հայրենասեր, իմաստուն և հաստատակամ։ Համոզված եմ՝ հնարավոր է հաղթահարել բոլոր դժվարությունները և ապահովել արժանապատիվ և անվտանգ ապագա։ Կեցցե՛ Մայր Հայաստանը, Կեցցե Արցախը, Փա՛ռք մեր ժողովրդին»,-նշել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր