00:00:00

Արցախցի մարզիկը դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

21:44, 20 սեպտեմբեր 2022 Լեռնային Ղարաբաղ

Արցախցի սամբիստ Աղվան Պետրոսյանը, ՀՀ-ի հավաքականի կազմում մասնակցելով սեպտեմբերի 15-18-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայացած սամբոյի Եվրոպայի առաջնությանը, 98 կգ քաշային կարգում գրավել է երկրորդ տեղն ու արժանացել արծաթե մեդալի:

 

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Աղվան Պետրոսյանն ասել է,որ առաջին անգամ է մասնակցել Եվրոպայի առաջնության:

«Այս հաղթանակը դեռ սկիզբն է: Այսօր մեր ազգը շատ ծանր ժամանակներ է ապրում,ուստի մենք՝ մարզիկներս, պետք է կարողանանք նման հաղթանակներ ունենալ և ոգևորել: Այս հաղթանակս նվիրում եմ մեր Արցախ աշխարհին: Մենք կանգուն ենք, կանք, լինելու ենք ու դեռ շատանալու ենք»,-համոզմունք հայտնեց մարզիկը:

Ընթացիկ տարվա հոկտեմբերի 14-ին ՀՀ Երևան քաղաքում տեղի կունենա սամբոյի աշխարհի առաջնություն: Մարզիկը խոստանում է Արցախ վերադառնալ ոսկե մեդալով: Մարզիչ Իվան Ազիզբեկյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Եվրոպայի առաջնությանը մասնակցում էին 24 պետության մարզիկներ:

 

«Մենք կշարունակենք առաջ գնալ, նոր հաղթանակներ բերել հայրենիք: Առաջիկայում կայանալիք առաջնության հետ կապված մեծ հույսեր ունենք: Մեզ շատ է ոգևորում, որ այն կայանալու է մեր հայրենիքում»,-հավելել է մարզիչը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր