00:00:00

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ժամանել է Հայաստան

20:47, 20 սեպտեմբեր 2022 Արտաքին քաղաքականություն

ՀԱՊԿ առաքելությունը գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասիլովի գլխավորությամբ ժամանել է Հայաստան, հայտնել Է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Առաքելության վրա դրված են ստեղծված իրավիճակի գնահատման, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների համար հանգամանալից զեկույց պատրաստելու և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության ապաէսկալացման վերաբերյալ առաջարկությունների մշակման խնդիրներ», - ասել է նա:

Զայնետդինովը հավելել է, որ առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչներ, որոնք կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ են: Նրանք կուսումնասիրեն սահմանային իրավիճակը, ինչպես նաև հանդիպումներ կունենան Հայաստանի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ։

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանում իր աշխատանքն է ավարտել առաքելության առաջատար խումբը՝ Միացյալ շտաբի պետ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր