Ժամանակն է, որ զորքերը հետ քաշվեն, իսկ դիվանագետները վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
«Այսօր ես ուղղակի բանակցություններ եմ վարել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: Ինչպես ես ասացի հանդիպման ընթացքում, ժամանակն է, որ զորքերը հետ քաշվեն, իսկ դիվանագետները վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ»,-գերլ է Բլինքենը Twitter-ի իր պաշտոնական միկրոբլոգում։