00:00:00

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպել է Բելգիայի ԱԳ նախարարի հետ

19:59, 19 սեպտեմբեր 2022 Արտաքին քաղաքականություն

Սեպտեմբերի 19-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբի հետ։ 

Արարատ Միրզոյանը Հաջա Լահբիբին է ներկայացրել սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետեւանքները` դատապարտելով ադրբեջանական զինուժի կողմից միջազգային եւ հումանիտար իրավունքի խախտումներն ու հայ զինծառայողների եւ ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դեպքերը։

Երկուստեք ընդգծվել է հրադադարի ռեժիմի պահպանման եւ խաղաղ բանակցությունների միջոցով խնդիրների կարգավորման կարեւորությունը։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ շեշտել է, որ միջազգային հանրության անհասցե կոչերը նպաստում են ադրբեջանական կողմի ագրեսիվ եւ առավելապաշտական վարքագծին, ինչի արդյունքում խաթարվում են տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատման հայկական կողմի ջանքերը:

Նախարարները քննարկել են նաեւ հայ-բելգիական քաղաքական երկխոսության խորացման, բազմակողմ հարթակներում համագործակցության, առեւտրատնտեսական եւ կրթամշակութային կապերի զարգացման վերաբերյալ հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր