Միացյալ նահանգներ անմիջական արձագանքն այն էր, որ դադարեցվի բռնությունները եւ հրադադար հաստատվի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ասաց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու վերաբերյալ Վաշինգտոնն ի՞նչ դիրքորոշում ունի։
«Մեր պատվիրակությունը շատ բաց խոսել է, եւ մենք նշել ենք, որ Ադրբեջանի կողմից է եղել, մենք ընդունել ենք եւ այս այցի ընթացքում էլ մենք շարունակում ենք իմանալ, որ որոշ մարտահրավերներ, որոնք ծագում են խաղաղության համաձայնագրից՝ 2020 թվականի հակամարտության հետ կապված»,- պատասխանեց Նենսի Փելոսը։
ԱՄՆ կոնգրեսական Աննա Էշուն էլ նշեց, որ Ներկայացուցիչների պալատն արդեն բանաձեւ է առաջ քաշել, որի համահեղինակներն իրենք են. «Մենք դրանով դատապարտում ենք Ադրբեջանի գործողությունները։ Ես հուսով եմ, որ մենք այդ բանաձեւով առաջ կշարժվենք։ Մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը, եւ Հայաստանի սահմանների որեւէ փոփոխության դեմ ենք լինելու»։