00:00:00

Բաքուն Երևանին է հանձնել 32 հայ զինվորների մարմիններ

21:55, 17 սեպտեմբեր 2022 Արտաքին քաղաքականություն

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Բաքուն Երևանին է հանձնել 32 հայ զինվորների մարմիններ։

Նշվում է, որ փաստը հաստատել են ԱՀ բանտարկյալների եւ անհայտ կորած քաղաքացիների գործերով պետական ​​հանձնաժողովը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 21։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր