00:00:00

Փամբուխչյանը Սյունիքում է. հրշեջ-փրկարարները մարտական ջոկատ են ստեղծել

16:16, 17 սեպտեմբեր 2022 Քաղաքականություն

ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը Սյունիքի մարզ է այցելել, հանդիպել մարզպետի հետ և եղել Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատի շենքում։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ–ից։

Փամբուխչյանը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ քննարկել է վերջին օրերին ՀՀ–ի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր:

Փամբուխչյանը մարզպետին վստահեցրել է, որ մարզային փրկարարական վարչությունը, հրշեջ-փրկարարները պատրաստ են լիարժեք կատարել իրենց առջև դրված խնդիրները։ Այնուհետև Փամբուխչյանը և Ղուկասյանն այցելել են Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատ: Նախարարը տեղում ծանոթացել է իրավիճակին, աշխատանքային պայմաններին, զրուցել անձնակազմի հետ, տվել համապատասխան հանձնարարականներ:
 
Ի դեպ, Սյունիքի ՄՓՎ հրշեջ-փրկարարական ջոկատի անձնակազմի անդամներից, ինչպես և Վայոց ձորում, Գեղարքունիքում գտնվող փրկարարներից ձևավորվել են մարտական հերթապահություն իրակացնող խմբեր, որոնք ծառայություն են իրականացնում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր