Ադրբեջանական աղբյուրներում տարածվող տեսանյութերում իրենց որդուն ճանաչած ծնողների հոսքը Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ չի դադարում: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։
Նույնականացնելուց հետո և նույնիսկ առանց դրան սպասելու՝ գրասենյակը դիմումներ է ուղարկում Ստրասբուրգ՝ ՄԻԵԴ-ից պահանջելով հրատապ միջոց կիրառել Ադրբեջանի դեմ:
Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ բացի գերիների տվյալներից, հավաքվում են նաև վայրագությունների, խոշտանգումների վերաբերյալ ապացույցներ: