Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը տեղայնացվել է, այդ թվում՝ Ռուսաստանի ազդեցությամբ, Սամարղանդում կայացած ՇՀԿ գագաթնաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Մենք ցավում ենք այնտեղ տեղի ունեցածի եւ, իհարկե, զոհերի համար։ Այս հակամարտությունը տեղայնացվել է մասնավորապես, եւ առաջին հերթին, Ռուսաստանի ազդեցությամբ, եւ ես հույս ունեմ, որ այդպես էլ կշարունակվի։ Փառք Աստծո ռեսուրսները դեռ բավարար են»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով Ուկրաինայում հատուկ գործողության համատեքստում, խաղաղության հասնելու նպատակով հարեւան երկրների վրա ազդեցլու Ռուսաստանի բավարար ռեսուրսներ ունենալու մասին հարցին: