00:00:00

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպը Ղարաբաղի հետ կապ չունի․ Պուտին

20:51, 16 սեպտեմբեր 2022 Լեռնային Ղարաբաղ

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպը Ղարաբաղի հետ կապ չունի։ Այս մասին Սամարղանդում ՇՀԿ գագաթաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Սահմանային վերջին միջադեպն ընդհանրապես կապ չունի Ղարաբաղի հետ, այն բոլորովին այլ տարածաշրջանում է՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին»,-ասել է Պուտինը։

Նա ընդգծել է, որ սահմանին հակամարտությունը տեղայնացվել է, այդ թվում՝ Ռուսաստանի ազդեցությամբ։ «Մենք ցավում ենք տեղի ունեցածի եւ զոհերի համար։ Ռուսաստանի ազդեցությամբ կոնֆլիկտը տեղայնացվել է, եւ ես հուսով եմ, որ դա կշարունակվի ապագայում»,-ասել է Պուտինը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր