Այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Արցախի Ազգային ժողովի պատգամավորների պատվիրակությանը: Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում հանգամանալից կերպով անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակի: