00:00:00

ՀԱՊԿ-ն ուժեր չի ուղարկի Հայաստան՝ Ադրբեջանի հետ խնդիրներ լուծելու համար

12:22, 15 սեպտեմբեր 2022 Արտաքին քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ ուժերի կիրառման մասին խոսք չկա, կազմակերպությունը հույս ունի, որ հակամարտությունը կկարգավորվի խաղաղ ճանապարհով, հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը:
 
«Եկեք առաջ չընկնենք։ Ուզում եմ միայն ասել, որ սեպտեմբերի 13-ին մեր պետությունների ղեկավարները միաձայն հայտարարեցին, որ այս խնդիրը, որն այսօր գոյություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև, պետք է լուծվի քաղաքական և դիվանագիտական մեթոդներով», - լրագրողներին ասել է Սիդորովը։
 
«Ռազմական ուժի կիրառման մասին, այն էլ ՀԱՊԿ-ի ներգրավմամբ, ո՛չ սեպտեմբերի 13-ին, ո՛չ երեկ, ո՛չ այսօր, և, կարծում եմ, մոտ ապագայում՝ խոսք չի գնում», - ընդգծել է նա:
 
Սիդորովը հիշեցրել է, որ կողմերը պայմանավորվել են հրադադարի մասին։
 
«Հույս ունենք, որ հետագայում ևս գործընթացները կընթանան խաղաղ ճանապարհով՝ առանց զենքի և ուժերի կիրառման», - հավելել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր