Ադրբեջանն առաջարկել է հումանիտար զինադադար հայտարարել։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստի գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։
Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: