00:00:00

Մենք հուսով ենք, որ ՀԱՊԿ առաքելությունը վաղը կժամանի. Արարատ Միրզոյան

17:22, 14 սեպտեմբեր 2022 Արտաքին քաղաքականություն

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դիտորդական առաքելությունը Հայաստան կժամանի սեպտեմբերի 15-ին։

 

«Մենք կարծում ենք, որ այդ առաքելությունը կժամանի արդեն վաղը․․․ Մեր դիմումը պատշաճ կարգով քննարկվել է ՀԱՊԿ խորհրդում, որոշվել է ուղարկել դիտորդական առաքելություն, և մենք հուսով ենք, որ առաքելությունը վաղն արդեն կժամանի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանն ասաց Ազգային ժողովի հարց ու պատասխանի ժամանակ։

ԱԳ ղեկավարը գոհունակությամբ փաստեց, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած այս հարձակումը մեծամասամբ խիստ հասցեական դատապարտման է արժանացել միջազգային հանրության կողմից։ «Անշուշտ, մի շարք երկրների ու կազմակերպությունների դեպքում [հայտարարությունները] ոչ այնքան հասցեական էին և ուղիղ արձանագրող, որքան մենք կցանկանայինք, բայց աշխատանքները տարվել են և հիմա էլ շարունակվելու են»,- հավելեց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր