00:00:00

Հայաստանը դիմել է Ռուսաստանին ռազմական դաշնագրի որոշ դրույթների կատարման խնդրանքով. ԱԳ փոխնախարար

16:47, 14 սեպտեմբեր 2022 Արտաքին քաղաքականություն

Մեզ անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն միջազգային հանրության կողմից կատարվածի նկատմամբ. մենք ավելի մեծ ուշադրության ենք արժանի: Դուք նշեցիք...

Կա հստակ ռիսկ, որ Ադրբեջանի հետ բախումները կարող են վերածվել լայնածավալ պատերազմի։ Այս մասին Reuters  գործակալության հետ զրույցում այսօր նշել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

Ընդգծելով, որ այս պահին հայտնի է մոտ 50 զոհված հայ զինծառայողների մասին, Հայաստանի փոխարտգործնախարարը չի բացառել, որ այդ թիվը «կարող է զգալիորեն աճել»։

«Մեզ անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն միջազգային հանրության կողմից կատարվածի նկատմամբ. մենք ավելի մեծ ուշադրության ենք արժանի: Դուք նշեցիք Ուկրաինայի պատերազմը, հենց դրա վրա էլ հույս է դնում մեր հարևանը. որ ամբողջ ուշադրությունը կլինի այնտեղ, և ոչ մի պատշաճ արձագանք մեր հիմնական գործընկերների կողմից»,-ասել է ԱԳ փոխնախարարը:

Հարցին, թե ինչ է Հայաստանն ակնկալում Ռուսաստանից, Պարույր Հովհաննիսյանը պատասխանել է. «Մենք ունենք ռազմական պայմանավորվածություն, դա մեր գլխավոր ռազմական գործընկերն է, և կան որոշակի դրույթներ, որոնք մենք խնդրել ենք, որ նա իրագործի: Մենք լրջորեն կքննարկենք ցանկացած հնարավորություն կամ տարբերակ, որը կարող է լինել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր